Հունաստանը խնդրում է երկարաձգել իր վարկի մարման ժամկետը՝ առանց ստանձնելու բյուջետային կրճատումներ նախատեսող հակաճգնաժամային ծրագրի ծավալուն նախապայմանները, այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը: Հունական լրատվամիջոցները հայտարարում են, որ վերջինս այսօր նամակ է հղել եվրախմբի ղեկավարին՝ պնդրելով 6 ամիսով երկարաձգել պարտքի մարման ժամկետը:
Մինչ այդ երկրի վարչապետն ասել է. «Մենք պետք է երկարաձգենք պարտքի ծրագիրը մի քանի ամսով՝ բավարար կայունություն ունենանլու համար, որպեսզի կարողանանք բանակցել Հուանստանի և Եվրոպայի միջև նոր համաձայնագրի շուրջ»:
Երոպան և Հունաստանը շահագրգիռ են պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, որպեսզի խուսափեն Հունաստանի՝ եվրագոտուց դուրս գալու աղետից: Աթենքը խնդրում է ծրագրի երկարեցումը, սակայն առանց նախկին «հուշագրի»: Հունական կառավարությունը պնդում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը երկրի տնտեսությունը հիմնովին քայքայել է, քանի որ այն ներառում է աշխատավարձերի և աշխատատեղերի խիստ կրճատում (աղբյուրը՝ news.yahoo.com):
Սա է հիմնական պատճառը, որ Հունաստանը ցանկանում է առանց նախապայմաների երկարաձգել հակաճգնամային ծրագիրը: Կառավարությունը խոստացել է հաջորդ տարիներին 2 միլիարդ եվրո հատկացնել որպես «սոցիալական փրկություն», որպեսզի անվճար սննունդ, էլեկտրաեներգիա, բնակարան և բժշկական օգնություն տրամադրի աղքատության շեմն անցած իր ժաղովրդին: Վարչապետ Ցիպրասը ասել է. «Սա այն պարտքն է, որն առաջնահերթ պետք է վճարվի: Մենք չենք դավաճանի հույն ժողովրդի վստահությունը»: Հույն կառավրիչների կարծիքով ներկայիս հակաճգնաժամային ծրագիրը «թունավոր» է ժողովրդի սոցիալական վիճակի տեսանկյունից (աղնյուրը՝ news.yahoo.com):
Փոխշահավետ համաձայնությունը կլինի այն, որ հակաճգնաժամային ծրագիրը երկարաձգվի և վերանայվեն առկա նախապայմաները: Ինչպես հունական տնտեսության աղետալի իրավիճակն է ցույց տալիս, հարկաբյուջետային քաղաքականությունը, որը վերաբերում է բյուջեի կրճատումներին, մեծապես բացասական հետևանք է ունեցել 2008թ-ից մինչև այսօր: Գերմանիան և եվրոպացի մյուս գործընկերները պետք է հասկանան, որ քայքայված տնտեսությունը, որը գրանցել է 25 տոկոսի գործազրկություն, այլևս չի կարող մարել իր նախկին պարտքերը՝ առավել ևս նոր պարտքեր կուտակել: