Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ Մոլդովայի նոր կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն։ Կողմ են քվեարկել 60 պատգամավորներ` 101-ից։
Լիբերալ – դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական գործարարի կառավարության կազմին և ծրագրին կողմ են քվեարկել Մոլդովայի Լիբերալ –դեմոկրատական կուսակցության, Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության պատգամավորները, ինչպես նաև կոմունիստները։
Հիշեցնենք, որ սա Մոլդովայում կառավարություն ձևավորելու երկրորդ փորձն է, քանի որ գործող վարչապետ Յուրի Լյանկեին չի հաջողվել ստանալ կոմունիստների աջակցությունը, և նրա առաջարկած կառավարությունը չի հաստատվել։
Կոմունիստական կուսակցությունը պահանջել է փոփոխություն կատարել 1 պորտֆելի հարցում։
Նոր կառավարությունը երդմնակալության արարողությունից հետո կանցնի բնականոն աշխատանքի։ Իսկ նախորդ վարչապետ Լյանկեն հայտարարել է, որ հնարավոր է լքի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։