Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին եւ տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որեևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հեևողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա: