Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել տիրող իրավիճակի վերաբերյալ. Իգոր Պոպով

00:10     19 փետրվարի, 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել է հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել է գոյություն ունեցող իրավիճակը, իսկ Բակո Սահակյանը համանախագահներին է ներկայացրել իրավիճակի հետ կապված իր մոտեցումներն ու գնահատականները:

Խոսելով Բաքվում և Երևանում արդեն կայացած հանդիպումների մասին՝ Պոպովը նշել է, որ իրենք այդ հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն են հրավիրել սահմանին և շփման գծում տեղի ունեցող իրավիճակին. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել տիրող իրավիճակի վերաբերյալ», - նշել է Պոպովը՝ հավելելով, որ հանդիպումները կշարունակվեն զինվորականների հետ վաղը, որից հետո իրենք կժամանեն Երևան՝ հանդիպելու  պաշտպանության նախարարի հետ:


© armedia.am