Աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները սերտորեն և փոխադարձաբար ազդում են համաշխարհային տնտեսության վրա:
Հունաստանում բաժնետոմսերի ու պարտատոմսերի աճ է գրանցվել նախորդ շաբաթվանից: Սա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ երկու կողմերը՝ Հունաստանը և նրա եվրոպացի պարտատերերը, պատրաստակամություն էին ցուցաբերել համաձայնության գալ տնտեսական խնդիրների շուրջ: Խոսքը վերաբերում է Հունաստանի արտաքին պարտքին և հակաճգնաժամային ծրագրի շուրջ բանակցություններին: Հունաստանի ներկայիս տնտեսկան վիճակը վերջինիս՝ եվրագտուն անդամակցությունը դնում է մեծ վտանգի տակ: Երկրում, արձանագրելով քաղաքական որոշակի կայունություն, հունական բաժնետոմսերն ունեցել են գնաճ, ինչն էլ դրական է ազդել փոխարժեքի վրա: Այս ամենը հանգեցրել է Եվրոյի արժևորմանը, այն բարձրացել է 0.2 տոկոսով՝ գնահատվելով 1.1415 դոլար:
Այսպիսով եվրոյի արժևորման հետևանքով ֆոնդային շուկայի այլ մասնակիցների մոտ նույնպես նկատվում են փոփոխություներ: Օրինակ՝ Տոկիոյի արժեթղթերը նույնպես բարձրացել են 0.7 տոկոսով, քանի որ յենը 0.1 տոկոսով արժևորվել է: Ըստ Սումիտոմո Միտցու Թրասթ բանկի՝ Ասիական երկրորդ մեծ տնտեսությունը վերականգման ճանապարհին է:
Սինգապուրյան բորսայի ռազմավարներից մեկը նշել է. «Ես կառուցողական եմ համարում համաշխարհային տնտեսական աճը, որը թեպետ չի հասնում խելահեղության ատիճանի, սակայն համոզված եմ, որ լավ կլինի: Սա շատ ռիսակային դրություն է, քանի որ երեք ամենամեծ տարածաշրջանները՝ Եվրոպա, Ճապոնիա և Չինաստան, թուլացած վիճակում են գտնվում»:
Ինչ վերաբերում է դոլարին, այն թուլացրել է իր դիրքերը այլ փոխարժեքների նկատմամբ: Ֆունտ ստերլինգն աճել է 0.2 տոկոսով, շվեյցարական ֆրանկը՝ 0.3 տոկոսով: Նորվեգական կրոնը նույնպես բարձրացել է 0.3 տոկոսով, քանի որ նավթային ընկերություններ՝ Բրենթ (Brent) և Վեստ Տեքսաս Միջնորդը (West Texas Intermediate) նախորդ շաբաթվա վերջում շուկայում ունեցել են որոշկի ձեռքբերումներ: Բրենթը համաշխարհայի շուկայի նավթի գրեթե կեսը վաճառել է 61.40 դոլարով մեկ բարելի դիմաց, որը նշանակում է 7.8 տոկոս թռիչքային աճ, սակայն Վեստ Տեքսաս Միջնորդն ունեցել է շատ քիչ առաջըթաց՝ վաճառելով միայն 52.67 դոլար մեկ բարելը: Չնայած գրնցած իր առաջընթացին՝ Բրենթի եկամուտը դեռևս 45 տոկոսով ցածր է՝ համեմատված հունիս ամսվա տվայլենրի հետ:
Ճապոնական 118.64 յենը արժե մեկ դոլար: Ճապոնիայի անվանական ՀՆԱ-ն բարձրացել է 4.5 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ: Ճապոնական պետական պարտատոմսերը բարձրացել են 0.45 տոկոսով:
Չինական յուանը 0.12 տոկոսով սահել է ցած, վաճառվում է 1.94 տոկոսով ցածր, քան սահմանված է եղել կետրոնական բանկի կողմից: Չինական արժույթը օֆշօրային շուկայում վաճառվում է 6.265 դոլար:
Ռուսական ռուբլին հունվարի 23-ից հետո առաջին անգամ բարձրացել է 0.7 տոկոսով, մեկ դոլարն արժե 63.0770 ռուբլի: Ռուբլու աճը բացատրվում է Ուկրաինայում շաբաթվա վերջում գրանցված հրադադարի առկայությամբ: Աշխարհի քաղաքական առաջնորդները շտապեցնում են երկու կողմերին՝ ՌԴ-ին և Ուկրաինային համաձայնության գալ Դիբալցև քաղաքի շրջափակման շուրջ, ինչը հանդիսանում է տրանսպորտային հնագույց Դոնեցկ և Լուգանսկ քաղաքների միջև (աղբյուրը՝ bloomberg.com):
Անրադառնալով ՀՀ փոխարժեքին, պետք է նշել, որ ռուբլու արժևորումը դրական է երկրի հատկապես քաղաքացիների համար, քանի որ շատ տնային տնտեսություններ իրենց եկամուտը ձեռք են բերում ռուբլով: Այսպիսով, վերջինիս արժևորումը նշանակում է ավելի շատ փողի ներհոսք դեպի ներքին շուկա և ավելի շատ սպառում, հետևաբար՝ ավելի մեծ ծավալի արտադրություն:
Ամփոփելով տվյալները՝ պետք է նշել, որ աշխարհաքաղաքական զարգացումները շատ անմիջական ազդեցություն ունեն տարածաշրջանի տնտեսության վրա, ինչն էլ իր հերթին խիստ կապված է համաշխարհային տնտեսության հետ: Ինչպես երևում է, քաղաքկան անկայունությունն առաջին հերթին վնասում է տվյալ երկրի ֆինանսական շուկային: Սա էլ պատճառ է հանդիասանում տնտեսական ոչ համասեռ աճի: