ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Արսեն Բաղդասարյանին

01:26     19 փետրվարի, 2015

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին, տեղեկացնում է NEWS.am-ը։

Ինչպես կայքին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ահղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այցի ընթացքում կայացել է Կարմիր խաչի ուղերձների փոխանակում։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեւարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում էր թույլատրել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը, օրեր առաջ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Հնարավոր է` թույլտվությունը կապված է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Բաքու այցի հետ։


© armedia.am