ԱՄՆ-ն չի իրականացնում զենքի մատակարարումներ Ուկրաինա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակին. «Մենք դեռևս որոշում չենք կայացրել Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ: Մի շարք հնարավորություններ ունենք, սակայն շարունակում ենք հետևել օրեցօր զարգացող իրավիճակին», - նշել է Պսակին:
Նշենք, որ ավելի վաղ աշխատանքային այցով Հունգարիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, Ուկրաինան արդեն իսկ ստանում է զենք Արևմուտքից: