ՀՀ-ում գնաճը կազմել է 2.5 տոկոս

11:36     19 փետրվարի, 2015

2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 2.5% գնաճ, այս մասին հայտնում է Հայաստանի պետական վիճակագրական ծառայությունը: Գնաճը պայմանավորված է հատկապես պարենային ապրանքների թանկացումներով, որը 2015թ. հունվարի տվյալներով կազմել է 4.5%: Ինչ վերբերում է ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ցուցանիշներին, այստեղ գնաճը կազմել է միայն 0.5%:

Այս ցուցանիշները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնցից մեկը հանդիսանում է գնաճի առկայությունը նաև այն երկրներում, որտեղից Հայասատանը ներմուծում է ապրանքներ: Ներմուծում իրականացնող հիմնական գործընկեր երրկրում՝ Ռուսատանում, 2014թ.-ի դեկտեմբերին 2013թ.-ի նկատմամբ գնաճը կազմել է 11.4% (տվյալները՝ ըստ ՀՀ վիճակագրական ծառայություն):


© armedia.am