Համանախագահները հանդիպել են ԼՂՀ ՊՆ ղեկավարին

12:07     19 փետրվարի, 2015

Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) հետ:

Հանդիպման ընթացքում համանախագահները ներկայացրել են իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաև շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: 


© armedia.am