Խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ Դոնբասի արձագանքները հակասական են

15:10     19 փետրվարի, 2015

Ուկրաինայի արևելքում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկության վերաբերյալ խիստ հակասական կարծիքներ են հնչում Դոնբասում: Այսպես, Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Դինիս Պուշիլինը հայտարարել է, որ ԴԺՀ  խաղաղապահ զորքերի տեղակայումն իրենք դիտարկում են որպես Մինսկի պայմանավորվածությունների խախտում:  Միևնույ ժամանակ ԴԺՀ ՊՆ ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը ասել է, որ իրենք դեմ չեն խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին Ուկրաինայի նախագահի առաջարկին, սակայն այն պետք է տեղակայվի ոչ թե ռուս-ուկրաինական սահմանի Դոնբասի հատվածում, այլ Ուկրաինայի և ԴԺՀ-ի սահմանին: Լուգանսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին էլ այս կապակցությամբ հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր կլինի, եթե  այն լինի ռուսական: Նման կարծիք է հայտնել նաև ԴԺՀ-ի Ազգային ժողովի նախագահ Անդրեյ Պուրգինը` ավելացնելով, որ իր կարծիքով խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները դեռևս վաղ են:


© armedia.am