Երևանում մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցացիաների դերը» աշխատաժողովը

15:33     19 փետրվարի, 2015

Մայրաքաղաքում մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2017թթ. գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը, հաղորդում է News.am լրատվական գործակալությունը:

Աշխատաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներ, Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ: 


© armedia.am