Պաշտոնական Կիևը դիմել է ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ խնդրելով քննարկել Ուկրաինայի արևելք խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը: Խաղաղապահները պետք է տեղակայվել հակամարտող ուժերի միջև, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով: Նման որոշում կայացվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ միջազգային հանրությունից խաղաղապահ ուժեր խնդրելու նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: