Քոբանիում պարտված ԻՊ-ն սպառնում է Թուրքիայի անվտանգությանը

17:15     19 փետրվարի, 2015

Թուրքական հետախուզությունը զգուշացրել է երկրի անվտանգության ուժերին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում պարտության մատնվելուց հետո մտել են Թուրքիա և կարող են հարձակումներ ծրագրել Անկարայում և Ստամբուլում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների վրա: Այս մասին հայտնում է թուրքական Today’s Zaman-ը:

Նշենք, որ 4 ամիս տևած մարտերից հետո հունվարի վերջին ԻՊ-ի զինյալները դուրս են մղվել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքից: Hurriyet-ը հայտնում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տվյալների համաձայն հունվարին Քոբանիում ԻՊ-ի ավելի քան 3000 զինյալներ են եղել, որոնց մի մասն արդեն անցել է Թուրքիայի տարածք:

 


© armedia.am