«Նորմանդյան քառյակի» արտգործնախարարները կքննարկեն խաղաղապահների հարցը

16:50     19 փետրվարի, 2015

Փետրվարի 19-ին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների հանդիպման շուրջ: Այս մասին փոխանցում է lenta.ru լրատվականը:

Նախատեսվում է, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: Ընդ որում, Ուկրաինայի նախագահը պնդել է, որ այդ հանդիպման ժամանակ հրադադարի կայուն ռեժիմ հաստատելուն և ծանր զինատեսակները հետ քաշելուն առնչվող խնդիրների հետ միասին քննարկվի նաև Ուկրաինայում միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն, անկախ հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներից, կրկին հաստատել են Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհարժեշտությունը:

Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնում է, որ այսօր բացի Դեբալցևոյից հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել նաև Դոնեցկի օդանավակայանի շրջակայքում և Մարիուպոլում:


© armedia.am