Թուրքիան և Չինաստանը հակահրթիռային պաշտպանության համակարգ են ստեղծում

09:56     20 փետրվարի, 2015

Թուրքիան Չինաստանի հետ համատեղ պատրաստվում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ: Այս մասին փոխանցում է РИА Новօсти լրատվականը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարին:

Թուրքիան հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ստեղծման հարցում սերտ համագործակցում է Չինաստանի հետ, որը 2013թ հաղթել էր  Թուրքիա միջին և մեծ հեռահարության զենիթային հրթիռային համակարգեր մատակարարելու համար հայտարարված T-LOGAMIDS (Turkish Long Range Air and Missile Defence System) հայտամրցույթում:

Հաղորդվում է, որ Թուրքիան ձեռք կբերի առնվազն 12 կոմպլեկտ զենիթային հրթիռային HQ-9  համակարգեր, որոնք ստեղծվել  և արտադրվել են  չինական պետական  China Aerospace Science and Industry Corporation կազմակերպության «Երկրորդ ակադեմիայի» կողմից:


© armedia.am