ԱՄՆ-ն Ուկրաինայից դիմում չի ստացել խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ. Պսակի

11:19     20 փետրվարի, 2015

Սպիտակ տունը պաշտոնական դիմում չի ստացել Ուկրաինայի իշխանություններից՝ երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին. «Որևէ պաշտոնական դիմում մենք չենք ստացել», - նշել է նա:

Պսակին հավելել է նաև, որ Կիևից դիմում ստանալու դեպքում այդ հարցը կքննարկեն «իրենց դաշնակիցների հետ սերտ համագործակցության միջոցով»:


© armedia.am