Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունը հրաժարվում է իր տարածք միջազգային խաղաղապահ ուժեր թողնել: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
«Մեզ հետ ոչ ոք չի քննարկել խաղաղապահներ տեղակայելու հարցը, ուստի այն տարածքում, որը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն է վերահսկում, նման ուժեր չեն հաստատվի: Նույնը վերաբերում է նաև ՌԴ-ի հետ սահմանի վերահսկողությանը, ինչը ևս շարունակում է մնալ մեր հսկողության ներքո», - նշել է Զախարչենկոն՝ հավելելով, որ եթե Ուկրաինան ցանկություն ունի սեփական տարածքում խաղաղապահ ուժեր տեղակայել, ապա դա արդեն իր գործն է: