«Հենրի Մորգենթաուի պատմությունը»՝ ամսվա գիրք

14:30     20 փետրվարի, 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ՝ հայտարարելով «ամսվա գիրք» ծրագրի մասին: Յուրաքանչյուր ամիս կընտրվի ամսվա գիրք՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ բացառիկ վկայություն կամ կարևոր հուշագրություն:

Այս նախաձեռնության շրջանակներում որպես փետրվար ամսվա գիրք է ճանաչվել «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» աշխատությունը, որտեղ ներկայացված փաստերն ու վկայությունները անհերքելիորեն ապացուցում են հայկական ջարդերի՝ թուրքական պետության կողմից կազմակերպված և ուղղորդված լինելը: 


© armedia.am