Բերքլիի՝ Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական խորհուրդը միաձայն որոշում է ընդունել կոչով դիմել համալսարանի ղեկավարությանը՝ պահանջելով Թուրքիային զրկել համալսարանի կողմից հատկացված 72 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերից, ինչպես նաև հրաժարվել այդ երկրում ներդրումներ կատարելուց:
Ուսխորհրդի որոշման պատճառը, «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականությունն է: