ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցմանն ի պատասխան ` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, նշել է. «Հայաստանը ցույց է տվել, որ նույնիսկ Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում բավական հաջող կերպով զարգանում է: Իսկ օկուպացիոն և ագրեսորին վայել քաղաքականություն իրականացրել է Ադրբեջանը, ինչի հետևանքներն ըմբոշխնում է մինչ այժմ»:
Հիշեցնենք, երեկ պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, «քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել իր օկուպացիոն քաղաքականությունը, նա չի մասնակցելու տարածաշրջանային նախագծերին»:
«Բոլոր նախագծերը, որոնց ասյօր մասնակցում է Վրաստանը, գլոբալ բնույթ են կրում: Մենք առաջարկում էինք, որ համատեղ համագործակցություն մշակվի Հարավային Կովկասի 3 երկրների միջև, սակայն, ցավոք, Հայաստանը չի ցանկանում շարժվել այդ ճանապարհով», - Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA գործակալությունը: