2015թ փետրվարին նշվեց անգլիացի ականավոր քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-րդ տարելիցը:
Արևմուտքում, հատկապես անգլալեզու երկրներում, Չերչիլը համարվում է 20-րդ դարի ամենաօրինակելի քաղաքական գործիչը: Արևմուտքի աչքերով Չերչիլը ազատության մարտիկ է, մարդ, ով դիմակայել է ֆաշիզմին` փրկելով արևմտյան լիբերալ-դեմոկրատիան: Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետի քաղաքականությունն ունի նաև այլ կողմ, ինչը հաճախ շեշտվում է նրա քննադատների կողմից: Այսպես, արևելքում Չերչիլը համարվում է ռասիստ և իմպերիալիստ: «Ես ատում եմ հնդիկներին, նրանք վայրի կրոնով զզվելի ազգ են»,-մի անգամ հայտարարել է քաղաքական գործիչը: Եվ սա Չերչիլի ռասիստական միակ հայտարարությունը չի: Նա պաղեստինցիներին վերաբերում էր որպես բարբարոսների, ովքեր «սնվում են ուղտի գոմաղբով», իսկ սուդանցիներին անվանում էր վայրենիներ:
Սակայն, իհարկե, Չերչիլի նման վերաբերմունքը բացառիկ չի եղել այդ դարաշրջանի համար, և այն չի կարող ստվեր գցել վերջինիս արժանիքների վրա: