Լորդերի պալատը քննադատել է Բրիտանիայի որդեգրած քաղաքականությունը Ուկրաինայի հարցում

15:17     20 փետրվարի, 2015

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի ԵՄ-ի հարցերով հանձնաժողովը քննադատել է երկրի կառավարությանը՝ Ուկրաինայի հարցում որդեգրած քաղաքականության համար: Այս մասին գրում է The Telegraph-ը: Խորհրդարանականների կարծիքով՝ չնայած նրան, որ Մեծ Բրիտանիան ստորագրել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին միջազգային համաձայնագիր, այնուամենայնիվ, ակտիվ կամ տեսանելի գործունեություն չի ծավալել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու գործում:

Լորդերի պալատի անդամները նշել են նաև, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ մյուս անդամ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունները բավարար ջանքեր չեն գործադրել ռուսական քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ:


© armedia.am