Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովի մասին խոսելիս ասել է, որ Լատվիան ակնկալում է թե՛ ԵՄ և թե՛ «Արևելյան գործընկերության» երկրների ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Ռիգայի գագաթնաժողովին:
Նախարարն ասել է, որ Ռիգայում մայիսին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի մասնակցության հրավերները կուղարկվեն Դոնալդ Տուսկի և Լատվիայի կառավարության կողմից:
«Որպես ԵՄ նախագահող երկիր, մենք մտադիր ենք նպաստել, որ Եվրամիության և յուրաքանչյուր ԱլԳ երկրի միջև հարաբերությունները հիմնված լինեն անհատական մոտեցման վրա»,- հայտնել է նախարարը:
Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի բովանդակային աշխատանքները դեռ առջևում են. «Մարտ ամսին նախատեսվում է իրականացնել ԵՄ ԱԳ նախարարների, ինչպես նաև կառավարության ղեկավարների մակարդակով քննարկումներ»: