Հայաստանը և Չեխիան կակտիվացնեն տնտեսական համագործակցությունը

10:30     21 փետրվարի, 2015

Փետրվարի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանը ընդունել է Չեխիայի հանրապետության նորանշանակ արտակագ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Նախարարը վստահություն է հայտնել, որ հայ-չեխական համատեղ  ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի երկու երկրների միջև ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Դեսպանը նշել է, որ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում Չեխիայի համապատասխան մարզերը համագործակցում են Հայստանի երկու մարզերի հետ: Ինչպես նաև չեխական ընկերությունները այս տարի մասնակցելու են «Արմենիա էքսպո» միջազգային ցուցահանդեսին:

Պետր Միկիսկային պայմնավորվածություն է ձեռք բերել 2015թ.-ին կայանալիք միջկառավարական նիստում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերը ներառել օրակարգում, ինչպես նաև նիստին մասնակից դարձնել հայ-չեխ գործարար աշխարհի ներկայուցիցիչներին՝ ներդրումային ծրագրեր քնարկելու միտումով:

Նախարար Ճշմարիտյանը և դեսպանը քնարկել են նաև ավիացիայի, որակի ենթակառուցվածքների և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:


© armedia.am