Հնագետները շուրջ 3,3 հազար տարվա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել Հայաստանում՝ Գեղարոտ ամրոցի մոտ: Հազարամյակներ առաջ այս կառույցներում հեթանոսական ծեսեր են իրականացվել, քրմերն այստեղ գուշակություններ են իրականացրել, գրում է Live Science-ը:
Սրբավայրերից յուրաքանչյուրը կավաշեն հիմքով մեկուսի սենյակից է բաղկացած: Սենյակների ներսում հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, ինչպես նաև բազմաթիվ իրեր, այդ թվում կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ: Ըստ հնագետների, ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով որոշ իրեր են այրվել և գինի օգտագործվել: