Հունաստանին հաջողվել է համաձայնության գալ Եվրախմբի հետ` ևս չորս ամսով ֆինանսական օժանդակության ժամկետը երկարաձգելու հարցի շուրջ, տեղեկացնում է euronews-ը: Վերջինի փոխանցմամբ, Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնել են Աթենքի հավելյալ օժանդակություն տրամադրել առանց հակաճգնաժամային քաղաքականության կոշտ միջոցների մասին պայմանավորվածություն ձեռք բերելու:
Հիշեցնենք, մինչ այդ հակաճգնաժամային ծրագրի պայմանավորվածությունների շուրջ Հունաստանի փակ նամակն՝ ուղղված Եվրախմբին, հակասական արձագանքների էր արժանացել թե՛ խմբի անդամների, և թե՛ գործընկեր երկրների քաղաքակն ու տնտեսական գործիչների կողմից:
Նամակում Հունաստանի ֆինանանսերի նախարար Վարուֆակիսը հայտ էր ներկայացրել Եվրախմբին` խնդրելով երկարացնել վարկի տրամադրման ժամկետը:
Ֆինլանդիայի վարչապետը դեմ էր արտահայտվել այս առաջարկին՝ ասելով, որ այն զուրկ է կառուցվածքային բարեփոխումների պարտավորությունից, սակայն Ֆրանսիայի վարչապետը դրական էր արձագանքել հունական առաջարկին: