Ադրբեջանցի գիտնականները որոշել են տարածաշրջանային բացահայտումներից անցում կատարել գլոբալ հայտնագործությունների: Այսպես, հայերի «քոչվոր» լինելը ապացուցելուց և Ադրբեջանի «բազմադարյա հերոսական պատմությունը» հորինելուց հետո, մեր հարևանները կասկածի տակ են դրել Երկիր մոլորակի` իր առանցքի շուրջ պտտվելու փաստը: Ադրբեջանցի «գիտնական» Էկրեմ Հասանովը կարծում է, որ Երկրագունդը իրականում չի պտտվում իր առանցքի շուրջ: Այս մասին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Իր վարկածը նա հիմնավորել է այն հանգամանքով, որ որոշ հյուսիսային երկրներում, ինչպես օրինակ Նորվեգիայում, արևը մայր չի մտնում ամիսներ շարունակ: Ինչից գիտնականը եկել է այն եզրահանգման, որ այդ երկրներում մեր մոլորակը չի պտտվում իր առանցքի շուրջ և հետևաբար ընդհանրապես չի պտտվում իր առանցքի շուրջ: Նշենք, որ նա միակը չէ, որ ունի նման կասկածներ: Մինչ Հասանովը նման վարկած էր առաջադրել նաև Սաուդյան Արաբիայի հոգևորականներից մեկը: Բանդար ալ Հաիբարին չի կարողանում հասկանալ, թե ինչպես է ինքնաթիռը Արաբական Միացյալ Էմիրություններից թռչում Չինաստան, եթե Երկրագունգը իսկապես պտտվում է իր առանցքի շուրջ: Նրա համոզված է, որ Երկիր մոլորակն իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում ինքնաթիռը երբեք չի հասնի Չինաստան, քանի, որ վերջինս ևս, պտտվելով Երկրահնդի հետ միասին, անընդհատ հեռանում է ինքնաթիռից: