Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով փետրվարի 21-ին երկու հայեր են զոհվել, ևս հինգը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթը, զոհվել են Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։