YouTube-ում է հայտնվել Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը:
Ինչպես հայտնում է «Լենտա»-ն, տեսագրությունը արվել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող ականատեսի կողմից:
Պայթյունը կազմակերպելու կասկածանքով չորս մարդ է ձերբակալվել, նրանց մոտից ականանետ է առգրավվել: Պայթյունը համարվել է ահաբեկչական գործողություն: