ԱՄՆ-ում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձր հավանականության մասին

12:50     23 փետրվարի, 2015

ԱՄՆ-ում քաղաքացիներին աչալրջության կոչ են արել` զգուշացնելով առևտրի սրահներում ահաբեկչությունների բարձր հավանականության մասին:

ԱՄՆ-ի ներքին ավտագության հարցերով քարտուղար Ջեն Ջոնսոնը նշել է, որ նման նախազգուշացման պատճառն օրերս սոմալիական աշ Շաբաբ ահաբեկչական խմբավորման կողմից տարածած տեսագրությունն է, որում խմբավորման ներկայացուցիչները կոչ են անումՙ ահաբեկչություներ իրականացնել ԱՄՆ-ի առևտրի կենտրոններում: Տեսանյութում մասնավորապես ավում է, որ խմբավորումը պատրաստվում է ահաբեկչությունները իրականացնել ամերիկացիներին և հրեաներին պատկանող առևտի սրահներում: Նշվում է ԱՄՆ-ի, Կանադայի և Լոնդոնի մի շարք մոլերի մասին, որոնք արդեն հայտարարել են անվտանգության միջոցառումները խստացնելու մասին:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ սպառնալիքն ահաբեկչության «նոր փուլի» մասին է վկայում: «Մենք պետք է լրջորեն վերաբերենք նման սպառնալիքներին»,-ավելացրել է Ջոնսոնը:

Նշենք, որ աշ Շաբաբ խմբավորումը հովանավորվում է ալ Քաիդայի կողմից:


© armedia.am