Ինչպես հայտնի է, Բրյուսելում ուրբաթ երեկոյան եվրոպական 19 անդամ երկրները համաձայնության են եկալ Հունաստանի պարտքի մարման ժամկետը 4 ամսով երկարաձգելու շուրջ` պայմանով, որ վերջինս երկուշաբթի իրենց ներկայանցի տնտեսական բարեփոխումների և պարտքի մարման քաղաքակնության վերաբերյալ իր քայլերի նախագիծը: Պետք է նշել, որ հունական բարեփոխումների նոր քաղաքականությունը պետք է իրականավցվի Տրոյկայի (Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Եվրոպական կենտրոնական բանկ և Եվրոպական Հանձնաժողով) վերահսկողությամբ, ինչին ի սկզբանե դեմ էր հանդես գալիս երկրի վարչապետը (աղբյուր՝ bloomgerg.com): Սակայն վարչապետը գնացել է փոխզիջման՝ երկիրը բանկային սնանկացման աղետից փրկելու համար:
Հակաճգնաժամային ծրագրի շուրջ Հունաստանի նախնական պայմանավորվածությունն իր եվրոպացի գործընկերների հետ դրականորեն է ազդել ասիական ֆոնդային բորսայի ցուցանիշների վրա, որտեղ նկատվել է բաժմետոմսերի գների աճ: