Ռեժիսոր Օլիվեր Սթոունի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի մասին պատմող ֆիլմի պրեմիերան, նախնական տվյալներով, կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 25-ին: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
Նոր ֆիլմում Սնոուդենի կերպարը կմարմնավորի «Ամառվա 500 օրերը» («500 days of summer»), «Սկիզբ» («Inception») և մի շարք այլ ֆիլմերի հայտնի դերասան Ջոզեֆ Գորդոն –Լևիթը: