Թուրքիան կաշառել է Մուսուլման եղբայրներին Ցեղասպանությանը վերաբերող փաստեր ոչնչացնելու համար

13:29     23 փետրվարի, 2015

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար Թուրքիան կաշառել է «Մուսուլման եղբայրներ»-ին. տեղեկացնում է Yerkir.am-ը` հղում կատարելով թուրքական Demokrat Haber-ին: Վերջինիս փոխանցմամբ, այդ մասին  Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել է, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել: Նաիմը հայտնել է նաև, որ այդ հարցում պատասխանատու են նաև «Մուսուլման եղբայրների» որոշ անդամներ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում լույս տեսնող «Վեթո» թերթի հրապարակած լուրի համաձայն՝  հրկիզված փաստաթղթերի թվում են եղել այնպիսիք,  որոնց առկայության պարագայում Թուրքիան միջազգային դատարաններում կհայտնվեր դժվարին իրավիճակում:   «Եգիպտոսն այդ կապակցությամբ պետք է պատժի Թուրքիային»,- պահանջել է Նաիմը: 

 


© armedia.am