«Իսլամական պետություն» խմբավորումը լուրջ սպառնալիք է Բրիտանիայի երիտասարդության համար և միայն ուժային միջոցներով այս խնդիրը հնարավոր չէ լուծել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, հաղորդում է TASS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեմերոնը նման հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ երեք բրիտանացի աշակերտուհիներ փախել են Թուրքիա՝ ամենայն հավանականությամբ այնտեղից սահմանն անցնելու և Սիրիայում «ԻՊ»-ի զինյալներին միանալու համար: Եվ սա առաջին դեպքը չէ, որ բրիտանացի երիտասարդները փախնում են երկրից՝ ծայրահեղական խմբավորմանը միանալու նպատակով: