Փետրվարի 23-ին Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանն իր հերթին նշեց, որ Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը, և վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: