Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում կառույցի նախագահին է փոխանցվել Համահայկական հռչակագիրը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով և անձամբ հանձնել է փաստաթուղթը:
Արտաշես Գեղամյանը տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակների հասցեներով ուղարկվել էր Համահայկական հռչակագիրը, ինչպես նաև «Թուրքիան պետք է ապաշխարհի իր պատմական անցյալի համար» գիրքը՝ յոթ լեզուներով: