Վրաստանի կառավարությունը մտադիր է «գոտիները ձգել»: Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա՝ երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված կառավարությունը նախատեսում է կրճատել վարչական ծախսերը:
Նա բացատրել է, որ լարիի արժեզրկումը բացասական ազդեցություն է թողել քաղաքացիների տնտեսական վիճակի և ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա, ուստի կառավարությունը պատրաստ է «ձգել գոտիները»:
Վերջին երեք օրվա ընթացքում լարիի փոխարժեքն անկում է գրանցել 20 կետով, երկուշաբթի օրվա տվյալներով ամերիկյան մեկ դոլարն արժի 2,17 լարի: Մասնագետները հոսադրող կանխատեսումներ դեռևս չեն կատարում, ընդհակառակը՝ ենթադրում են, որ լարիի փոխարժեքը կշարունակի անկում գրանցել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում վրացական արժույթն արժեզրկվել է մոտ 5%-ով: