Բրիտանական հատուկ ծառայություններն ակտիվացնում են ռուսական լրտեսների դեմ պայքարը

14:37     23 փետրվարի, 2015

Բրիտանական հակահետախուզությունն ակտիվացնում է Մեծ Բրիտանիայում աշխատող ռուսական հատուկ ծառայությունների հայտնաբերելու և հետևելու աշխատանքները: Ըստ Times-ի տեղեկությունների՝ բրիտանական կառավարությանը նման հանձնարարական է տվել վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

«Անվտանգության ծառայության բարձրաստիճան աղբյուրները խոսում են Մեծ Բրիտանիայում աշխատող ռուս հետախույզների նկատմամբ քաղաքականության փոփոխման մասին: MI5-ի ղեկավարներին հրաման է տրվել առավել ուշադիր հսկել այդ գործակալներին»,- գրում է պարբերականը:

Թերթը նաև գրում է, որ նախարարներին հանձնարարված է բարձրացնել անվտանգությունը՝ ռուս գործակալների և «բրիտանական օդային տարածքն անհանգստացնող» ռուս կործանիչների դեմ «անմիջական գործողությունների միջոցով»: Ռուսական հատուկ ծառայությունների դեմ պայքարի ուժեղացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ MI5 հակահետախուզությունը, MI6 հետախուզությունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին կից կառավարական կապի վարչությունը վերջերս սկսել են ռուսախոս աշխատակիցների հավաքագրում:

«Աշխատակազմի հավաքագրման հայտարարություններից մեկը՝ որպես գործառույթ նշում է ռուսախոս զրուցակիցների հեռախոսազանգերի գաղտնալսում՝ ազգային անվտանգության պոտենցիալ սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության և լրտեսության դեմ պայքարի նպատակով»,- նշում է Times-ը: 


© armedia.am