ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը

15:32     23 փետրվարի, 2015

Իսլամական պետության զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Ինչպես հայտնել է Մոսուլի գրադարանի տնօրենը, պայթյունը հանգեցրել է հրդեհի, որը համակել է կառույցի բոլոր երեք հարկերը: ԻՊ զինյալները գրադարանի բակում խարույկ են վառել` այրելով  Իրաքի մշակութային ժառանգություն կազմող հնագույն ձեռագրերն ու գրքերը: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է մոտ 10 հազար հատոր, որոնց շարքում եղել են նաև հազվագյուտ նմուշներ:

Հաշվի առնելով, որ սա նման առաջին դեպքը չէ` կարող ենք ասել, որ ԻՊ նպակաուղված կերպով ոչնչացնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների գրադարանները: Փոխանցվում է, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԻՊ ոչնչացրել է ավելի քան հարյուր հազար գիրք:


© armedia.am