Հունաստանը ներկայացրել է բարեփոխումների իր ծրագիրը

15:44     23 փետրվարի, 2015

Այսօր Հունաստանն իր մշակած տնտեսական նոր բարեփոխումների ծրագրի նախագիծն է ներկայացրել Եվրագոտու գործընկերներին: Նամակում նշված են բոլոր այն կառուցվածքային միջոցառումները, որոնք երկրի կառավարությունը պատրաստվում է քայլ առ քայլ իրականցնել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Այս նոր ծրագիրը պարունակում է հաջորդ 4 ամիսների համար նախատեսված կառուցվածքային այնպիսի բարեփոխումներ, ինչպիսիք են հարկային պարտավորություների իրականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը և հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները:  

Պետք է նշել, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել բարեփոխումների ընթացքի դիտարկման մեխանիզմների հարցում:

Հունաստանը ցանկանում է կատարել իր պարտականություները Եվրագոտու  նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ փորձում է վերջ դնել Տրոյակայի կողմից թելադրված հակաճգնաժամային կոշտ քաղաքականությանը  (աղբյուրը՝ thestar.com.my): Աթենքը փորձում է շեշտը դնել հարկաբյուջետային քաղաքականության թեթևացման վրա, քանի որ առկա ֆիսկալ  քաղաքականությունը երկրի տնտեսական խորը ճգնաժամի հիմնական պատճառներից է հանդիսացել:


© armedia.am