Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանային վարչությունից հաստատել են Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի անհետացման փաստը, հաղորդում է News.am-ը: Ներկայումս ոստիկանության հետ համատեղ շարունակվում են որոնողական աշխատանքներ:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 21-ից անհետացել է Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 26-ամյա Արթուր Սուրենի Աֆյանը: