Հայտնի է Genealogy խմբի երրորդ մասնակցի անունը

17:02     23 փետրվարի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի երրորդ անդամը կլինի եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը, ով խմբում կներկայացնի Աֆրիկա մայրցամաքը: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքը:

Նշենք, որ խումբը երգի մրցույթին կներկայանա «Don't deny» երգով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խմբի առաջին երկու մասնակիցները կլինեն Եվրոպան ներկայացնող ֆրանսահայ Եսայի Ալթունյանն ու Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանը: Չորրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին:


© armedia.am