Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճարեղ ներկայացուցիչ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել։ Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով «Ռադիո Վատիկան»-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 21-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը առանձնազրույց է ունեցել Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահի հետ, որի ընթացքում հաստատել է Արևելյան եկեղեցիների ժողովի կարդինալների դասի ու եպիսկոպոսների լիագումար նիստի դրական վճիռը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» շնոհելու մասին։