ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանի ռուսական ռազմաբազայից զինծառայողի կորելու մասին լուրերը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման կետերում: Զինծառայողների հետ պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ համաձայն օրվա պլանի», - լրագրողներին ասել է Հարավային ռազմական շրջանի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլը: