Ճապոնացիներն արդեն չափում են երջանկության չափը

10:43     24 փետրվարի, 2015

Ճապոնական Hitachi High Technologies ընկերությունը հայտարարել է նոր սարք թողարկելու մասին, որը թույլ է տալիս չափել մարդու երջանկության մակարդակը, հաղորդում է Japan Times-ը: Ինովացիոն տեխնոլոգիաները թույլ են տվել ստեղծել մի այնպիսի փոքրիկ սարք, որը նախատեսված է պետերի համար, որոնք ցանկանում են իմանալ իրենց աշխատակիցների լոյալության չափը, դարձնել նրանց ավելի երջանիկ և դրանով էլ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը:

Սարքը կրեդիտ քարտի չափի է, ունի սենսորներ, որոնք ֆիքսում են, թե ինչով է այս պահին զբաղված նա, ով այն կրում է, ով ում հետ է խոսում տվյալ պահին: Սարքը Ճապոնիայում վաճառքի կհանվի ապրիլին, գինը մոտ 800 դոլար է:

 


© armedia.am