Իրաքում «Իսլամական պետության» 52 գրոհային է ոչնչացվել

11:17     24 փետրվարի, 2015

ԱՄՆ ղեկավարությամբ գործող կոալիցիայի իրականացրած օդային հարվածների արդյունքում Իրաքի տարածքում «ԻՊ»-ի 52 գրոհային է ոչնչացվել: Գրոհայինները կորցրել են նաև Բաղդադից 200 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ալ-Բաղդադի քաղաքի մի մասի նկատմամբ իրենց վերահսկողությունը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիոն ուժերը Սիրիայի և Իրաքի տարածքում «ԻՊ»-ի ուղղությամբ 25 օդային հարված են հասցրել՝ թուլացնելով նրա դիրքերը:


© armedia.am