Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Թեհրանում

12:18     24 փետրվարի, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 22-ին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում  կազմակերպվեց համերգ, որին հրավիրված էին Իրանում հավատարմագրված օտարերկրյա բոլոր դեսպաններն ու դեսպանատների աշխատակիցները, իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ճապոնիայի և Հայաստանի դեսպաններն ու նրանց ներկայացուցիչները, թեհրանահայ համայնքի շուրջ 350 անդամ:


© armedia.am