Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները «չհանգեցրին այն արդյունքներին, ինչին ձգտում էին դրանց նախաձեռնողները», հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում: «Մտնելով Եվրամիություն, Կիպրոսը հայտնվեց այն երկրների շարքում, որոնք Ռուսաստանին համարում և շարունակում են համարել կարևոր ռազմավարական գործընկեր», - ընդգծել է նախագահը: Նա հարցականի տակ է դնում պատժամիջոցների նպատակահարմարությունը, որոնք միայն բարդացրել են տնտեսական ոլորտում իրավիճակը շատ եվրոպական երկրներում, օրինակ` Ավստրիայում, Իսպանիայում և այլն, սակայն ոչինչ չեն տվել ուկրաինական ժողովրդին:
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 24-27-ը պաշտոնական այցով կլինի Մոսկվայում, հաղորդում է fondsk.ru-ն: