Այսօր` փետրվարի 24-ին, Փարիզում տեղի կունեն նորմանդյան քառյակի արտգործնախարարների հանդիպումը: Նախատեսվում է, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող մի շարք հարցեր և կոնտակտային խմբի համար կմշակեն առաջարկությունների նոր փաթեթ: Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը մտադիր է օրակարգ մտցնել նաև Ուկրաինայում ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: