«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 90 քրիստոնյա ասորիների են առևանգել, հայտնում է Rosbalt-ը:
Նախնական տվյալներով, ասորիները գերի են վերցվել Դամասկոսից 612 կմ հեռավորության վրա գտնվող Թել-Ահմար քաղաքում: Ենթադրաբար, նրանց տեղափոխել են Թուրքիային սահմանակից Ռաս-էլ-Այն քաղաք, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության ներքո: